Կրեմլը պատասխանել է ռազմական օգնության մասին Փաշինյանի՝ Պուտինին ուղարկած նամակի վերաբերյալ հարցին
Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը մեղմելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ համաձայնագրերի իրականացման այլընտրանքների բացակայության կողմնակից է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին:
Անցյալ շաբաթ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ժամանակ ասաց, որ ինքը նամակ է գրել Պուտինին՝ խնդրելով օգնություն, այդ թվում՝ ռազմական, Ադրբեջանի հետ սահմանին Սյունիքի մարզում տիրող իրավիճակի պատճառով:
«Գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են: Մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ: Նախագահը համոզված կողմնակից է եռակողմ համաձայնագրերի ոչ այլընտրանքային իրականացմանը: Այժմ լարվածությունը թուլացնելու և շտկելու համար ակտիվ ջանքեր են գործադրվում: Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը մեղմելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,-լրագրողներին ասաց Պեսկովը:
Հարցին, թե ՌԴ նախագահը ստացել է Փաշինյանի նամակը, Կրեմլի խոսնակը դժվարացավ պատասխանել:
«Ես ձեզ հաստատ չեմ կարող ասել, բայց այս բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»,-ասաց Պեսկովը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...