Իվան Ուրգանտն առաջին անգամ կնոջ հետ լուսանկար է հրապարակել
Իվան Ուրգանտը կնոջ՝ Նատալյայի հետ հանգստանում է Նյու Յորքում։ Օվկիանոսից այն կողմ հեռուստահաղորդավարն ու նրա կինը գնացել են դստեր՝ Էրիկային տեսակցելու։ Ուրգանտի խորթ դուստրը սովորում է ԱՄՆ-ում եւ պանդեմիայի պատճառով ավելի քան մեկ տարի չի տեսել ծնողներին։ Հաղորդավարի կինը՝ Նատալյա Կիկնաձեն, Էրիկային լույս աշխարհ է բերել նախորդ ամուսնության ընթացքում, սակայն Իվանը միշտ աղջկան հարազատ է համարել։ Մեկ տարի երեք ամիս եւ վեց օր տեւեց ռուսական հայտնի շոումենի եւ դստեր բաժանումը։ Ընտանիքն այժմ վերջապես միավերվել է։
Հեռուստահաղորդավարն Instagram-ում հազվադեպ է կիսվում է իր կնոջ լուսանկարներով։ Այսօր այդ օրն է․ Ուրգանտն առաջին անգամ կիսվել է Նատալիայի հետ համբույրի կադրով։ Տեսախցիկը նրանց ֆիքսել է Նյու Յորքի փողոցներից մեկում։ Իվանն ու Նատալիան համապատասխան հանդերձանքով զբոսնել են հեծանիվով։ Ամուսինները կամրջի ֆոնին քնքշորեն համբուրվումեն, եւ Իվանը որոշել է այդ լուսանկարով կիսել երկրպագուների հետ:
- Սա, եթե կարճ ասած, - հաղորդավարը հակիրճ մակագրել է հրապարակումը։
Հիշցշեցնենք, որ Ուրգանտն ու Կիկնաձեն ամուսնացած են 2007 թվականից։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ 12-ամյա Նինան եւ 5-ամյա Վալերիան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...