Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանցիները զավթում են ՀՀ պետական տարածքները, իսկ իշխանությունն իր դիրքերն է ամրացնում։ Նախօրեին, երբ սյունեցիներն ահազանգում էին Իշխանասարի դեպքերի մասին, Սյունիքի մարզպետը Տաթեւում համայնքապետի 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն էր նշանակում․ Արթուր Մաթեւոսյանն անցած տարիներին մի քանի անգամ համայնքապետի ընտրություններում առաջադրվել է եւ միշտ պարտվել։
Այսօր նա իշխանության հետ է, իսկ ընտրություններին ընդառաջ, խնդիր են դրել Սյունիքում ամրապնդել իրենց դիրքերը։ ԺՊ-ն նշանակվելու առաջին իսկ պահից աշխատակազմին գուժել է, որ կադրային զտումներ է սկսում, ինքն է որոշելու՝ ում հետ աշխատի, ում հետ՝ ոչ։ Եվ առաջին դիմումը հորդորել է գրել նախկին համայնքապետի խորհրդական, համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատու 23-ամյա Մարի Թեւոսյանին։ «Այսօր նորանշանակ պաշտոնակատարն ինձ կանչեց իր մոտ՝ հայտնելով, որ չի ուզում ինձ հետ աշխատել։ Իմ այն հարցին, թե որն է պատճառը, ինչ իրավական հիմք կա, պատասխանեց, որ պարզապես չի ցանկանում։ Հորդորեց՝ կա՛մ դիմում կգրեք ինքնակամ, կա՛մ ես կազատեմ։
Հարցնում եմ՝ այսինքն, ամենաթողության դարաշրջա՞ն է, պատասխանում է՝ այո, ես եմ որոշում»,- պատմեց Մարին՝ նշելով նաեւ, որ աշխատակազմում շատերին է սպառնում գործազրկությունը․ «Ես երկուսուկես տարի աշխատում եմ համայնքապետարանում եւ այնքան ծրագրեր եմ արել, որ համայնքապետարանում մինչ այդ նման ծավալի ծրագրեր չէին արվել, հրաժարվել եմ մայրաքաղաքում աշխատելու բազում առաջարկներից, որպեսզի մնամ՝ իմ հայրենի համայնքը զարգացնեմ, ու այսօր նման վերաբերմունքի եմ արժանանում»։ Նշենք, որ համայնքապետի պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին, փետրվարի 23-ին ԺՊ էր նշանակվել, բայց ընտրություններից առաջ որոշել են կրկին փոխել ԺՊ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ