Հայաստանը Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին
Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ԱԽ հրավիրված նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ստեղծված իրավիճակը լիարժեք համապատասխանում է ՀԱՊԿ 2–րդ հոդվածի 2–րդ պարբերությանը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետությունները անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռք առնելու համար»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին, ԱԽ քարտուղարին հանձնարարել է, որ միջոցներ ձեռնարկեն և դիմեն Հավաքական անվտանգության պայմանագրի 2–րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների ուղղությամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...