«Վաղ թե, ուշ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու՝ Բելառուսի և Ռուսաստանի համար իր բոլոր հետևանքներով»․ բելառուս քաղաքագետ
Բելառուս քաղաքագետ Ալեքսանդր Շպակովսկին Մոսկվային և Մինսկին խորհուրդ է տվել պատրաստվել Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելուն։
Այս մասին քաղաքագետը գրել է իր տելեգրամյան ալիքում։
«Եթե 2014-2015 թվականների պես Ուկրաինայի հարցում կտրուկ փոփոխություններ չլինեն, ապա վաղ, թե ուշ այս երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու՝ Բելառուսի և Ռուսաստանի համար իր բոլոր հետևանքներով», - գրել է քաղաքագետը։
Շպակովսկին վստահ է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը դաշինքի` դեպի արևելք ընդլայնման ռազմավարության հիմնական տարերից է։
Նրա կարծիքով, Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական դաշինքի գծով անհրաժեշտ է ընդդեմ քայլեր ձեռնարկել` բացահայտ խնդիր դնելով Ուկրաինա-ՆԱՏՕ ինտեգրումը թույլ չտալը:
Հիշեցնենք, որ Կիևը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելն իր համար առաջնային հարց է, սակայն դաշինքը շեշտել է, որ անդամակցությամ համար անհրաժեշտ է բարեփոխել և զարգացնել սեփական բանակը՝ համաձայն ռազմական բլոկի չափանիշների։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...