Սլովակիան հրաժարվում է AstraZeneca-ի օգտագործումից
Սլովակիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է բրիտանա-շվեդադական AstraZeneca ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը: Արգելք է սահմանվում դեղամիջոցի առաջին դեղաչափի օգտագործման վրա, սակայն այն մարդիկ, որոնք արդեն իսկ պատվաստվել են այս դեղամիջոցով, կկարողանան ստանալ դրա երկրորդ դեղաչափը, հայտնում է Reuters-ը:
Ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ Սլովակիայի դեղամիջոցների պետական կարգավորիչը (SUKL) հայտնել էր, որ 47-ամյա կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կարծր թաղանթի երակային սինուսի թրոմբոզն է, որն արյան մակարդման խանգարում է, որի ժամանակ ուղեղից արյուն է արտահոսում:
«Գենետիկական հետազոտությունը հաստատել է նաև հիվանդի արյան մակարդման խանգարումները»,- ասել է կարգավորիչը և հավելել՝ թրոմբոֆիլային վիճակի գենետիկ նախահակման առկայության պատճառով AstraZeneca դեղամիջոցի և հետագա երակային սինուսի թրոմբոզի միջև կապը հաստատվել է:
Հիշեցնենք՝ 5,5 միլիոն բնակչություն ունեցող Սլովակիայում շուրջ 1,26 միլիոն բնակիչ ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին, իսկ ավելի քան 600 000 մարդ՝ երկրոդ դեղաչափ:
Բացի AstraZeneca-ից, երկրում օգտագործվում են Pfizer/BioNTech և Moderna ընկերությունների մշակած պատվաստանյութերը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...