Սյունիքը և Արցախը ամբողջությամբ կարող են անջատվել ՀՀ-ից՝ այս իշխանության քայլերի պատճառով
Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին առաջխաղացում է արել' օգտվելով նրանից, որ հայկական կողմը ձյան պատճառով չի պահպանել դիրքերը։
Հիմա Ադրբեջանի զորքը կանգնած է ՀՀ պետական սահմանից ներս։
Ի՞նչ արդարացում ունի ՀՀ քաղաքական իշխանությունը։ Գուցե դա՞ էլ է նախկինների մեղքով։
Որպես ծանոթացում' ասեմ, որ Սիսիանի հատվածը ՀՀ աքիլլեսյան գարշապարն է, պետության ամենանեղ մասը, որը թշնամին փորձում է ավելի նեղացնել' հարմար առիթի դեպքում մեկ հարվածով ՀՀ-ն երկու մասի բաժանելու և Սյունիքին տիրանալու համար։
Հիմա երևի էլի ինձ կմեղադրեն մեր թույլ կողմերը թշնամուն հայտնելու համար։ Փակ քննարկումներում բազմիցս զգուշացրել եմ այս անմեղսունակներին, բայց այլևս չեմ կարող հրապարակային չասել, որ մեր իշխանության հիմար և անլուրջ քայլերի պատճառով Սյունիքը և Արցախը ամբողջությամբ կարող են անջատվել ՀՀ-ից։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ