Հրապարակվել է աշխարհի համալսարանների 2017թ. ակադեմիական վարկանիշը
ShanghaiRanking Consultancy անկախ խորհրդատվական կազմակերպությունը կազմել է Աշխարհի համալսարանների 2017թ. ակադեմիական վարկանիշը (The Academic Ranking of World Universities 2017), որը ներկայացվում է 2003թ. ի վեր:
Ամեն տարի ցանկում ներառվում է 500 համալսարան, որոնց շրջանավարտներն ու աշխատակիցները հանդիսանում են Նոբելյան կամ Ֆիլդսյան մրցանակների դափնեկիր, որտեղ աշխատում են առավել շատ մեջբերվող հետազոտողները, որոնց աշխատակիցներն անցած 10 տարվա ընթացքում հոդվածներ են գրել հեղինակավոր «Բնություն» (Nature) կամ «Գիտություն» (Science) ամսագրերի համար, ինչպես նաև այն համալսարանները, որոնք մեծ թվով ինդեքսավորված հոդվածներ ունեն SCIE և SSCI ինդեքսներում:
Հայտնի է, որ այս տարվա վարկանշային աղյուսակը գլխավորել է ԱՄՆ-ում գտնվող Հարվարդի համալսարանը, որին հաջորդում են Սթենֆորդի (ԱՄՆ) և Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) համալսարանները:
Բացի այդ, լավագույն տասնյակում են ներառվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Բերքլիում Կալիֆորնիայի (ԱՄՆ), Փրինսթոնի (ԱՄՆ), Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա), Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանները, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտն (ԱՄՆ) ու Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ):
Հարկ է նշել, որ ցանկում գերիշխում են ամերիկյան, բրիտանական, եվրոպական ու ասիական համալսարանները:



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում