Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Նեթանյահուի աշխատակազմին:
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները քննարկել են հյուսիսային ուղղությամբ վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր»,-ասված է հայտարարության մեջ:
Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել երկխոսությունն անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ամրապնդել առևտրատնտեսական փոխգործակցությունը երկրների միջև:
«Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի մի շարք թեմաների ՝ շեշտը դնելով սիրիական կարգավորման խնդիրների վրա: Բենյամին Նեթանյահուն տեղեկացրել է իսրայելական կողմի` Կիևի ներկայացուցիչների հետ շփումների մասին»,-ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...