Մեծ Բրիտանիայում մինչեւ 40 տարեկան անձանց կառաջարկեն այլընտրանք AstraZeneca պատվաստանյութին
Մեծ Բրիտանիայում մինչեւ 40 տարեկան անձանց կառաջարկեն այլընտրանք AstraZeneca պատվաստանյութին՝ այդ դեղամիջոցի կիրառումից հետո կողմնակի էֆեկտի՝ թրոմբոզի առաջացման ռիսկի հետ կապված մտավախությունների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «The Times»-ին:
Միեւնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ այդ դեղամիջոցի կիրառումից օգուտները նախկինի պես գերազանցում են կողմնակի էֆեկտների զարգացման ռիսկերը:
Ավելի վաղ Պատվաստումների և իմունիզացիայի հարցով միացյալ կոմիտեն (JCVI) առաջարկել է 30-39 տարեկաններին պատվաստել ամերիկյան Pfizer-ի, գերմանական BioNTech-ի կամ էլ ամերիկյան Moderna-ի պատվաստանյութերով:
Մեծ Բրիտանիայում պացիենտների թիվը, որոնց մոտ պատվաստումից հետո թրոմբ է առաջացել, հասել է 209-ի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...