ՔՊ-ի նախընտրական ցուցակը գաղտնի են պահում. Բանակցում են հայտնի պրոիշխանական «ֆիգուրների» հետ
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուրների» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշխանությունների:
Հենց նրանց էլ վերապահված է, որ նախընտրական հեղինակություն պետք է բերեն դեռևս իշխող թիմին:
Վերոնշյալի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս որոշակի փակագծեր, այդուհանդերձ, բացեց:
- Ցուցակների հետ կապված, թույլ տվեք, այս պահին հրապարակում չանեմ՝ մի քանի պատճառներով, քանի որ արդեն ներկայացրել ենք, որ մայիսի 10-ից հետո անպայման ներկայացնելու ենք, թե ցուցակներում ովքեր են ընդգրկված լինելու: Նախընտրական ցուցակներում նոր մարդիկ կլինեն: Ցուցակը կազմվելու է՝ բնականաբար, կուսակցությունների մասին օրենքը հաշվի առնելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ