Հեռվում երևում էր Ղազանչեցոց եկեղեցին՝ անգմբեթ ու ավերվող. Իսկ իմ ականջներում տակավին ռուս զին«խորհուրդն» էր
Գնդապետ Սենոր Հասրաթյանը «ֆեյսբուքի» իր էջում գրում է․
«Այսօր որդուս հետ գնացել էի իմ ծննդավայր՝ Կարմիր շուկա: Վերադառնալուց, Խաչմաչ գյուղի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահների ուղեկալի մոտ, հանդիպեցի դեպի Շուշի գնացող ադրբեջանական բեռնատարների երկար շարասյան, որն այդ պահին կանգնած էր...
Կանգնած էր ոչ թե ճանապարհի եզրին, այլ հենց մեջտեղում, իսկ մեքենաների վարորդներն ու զինվորական համազգեստով նրանց ուղեկցող ադրբեջանցիները՝ դուրս թափված, անդուր հայացքներով նայում էին եկող-գնացող հայկական մեքենաներին և արանքում էլ վիրավորական բառեր նետում անցորդների վրա: Ստիպված էի մեքենան կանգնեցնել ուղեկալի մոտ և ռուս զինվորին խնդրել, որ կարգի հրավիրի այդ թափթփուկներին...
-Պետք չէ սադրանքներին արձագանքել.- եղավ պատասխանը...
«Սադրանքներին չարձագանքելով», բայց ներքին ցասումով ծանրաբեռնված, շարունակեցինք ճանապարհը... Ծանր ապրումներից շվարած, չհասցրի նկատել, թե ինչպես հասանք Շոշի բարձունք... Մեր դիմաց գրավյալ Շուշիի համայնապատկերն էր... Հեռվում երևում էր Ղազանչեցոց եկեղեցին՝ անգմբեթ ու ավերվող... Իսկ իմ ականջներում տակավին ռուս զինվորի «խորհուրդն» էր... Թե որքան սա կշարունակվի, չգիտեմ...»։


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում