Քայլիստ-երեսփոխանը մոռացե՞լ է ապրիլի 8֊ի իր թիմակիցների սադրանքը
Քայլիստ պատգամավոր Արթուրի դուրը չի եկել, որ ԶԼՄ֊ներն առանց պաշտոնական մակարդակով հաստատման հրապարակել էին 3 գերիների հայրենիք վերադառնալու լուրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Տարօրինակ է այս ամենը լսել մեկից, ում թիմի ներկայացուցիչները` փոխվարչապետ Տիգրանի և դավաճան վարչապետի մամլո խոսնակ Մանեի,ինչպես նաև վարչապետի և ԱԺ փոխխոսնակի ընտանիքներին պատկանող և վերահսկվող ԶԼՄ֊ների մակարդակով ապրիլի 8֊ին կեղծ տեղեկություններ հրապարակեցին որոշ գերիների վերադարձի մասին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և արժանացավ ռուսական կողմի կոշտ և վիրավորական արձագանքին...
Հետաքրքիր է,իսկ Արթուրը ներողություն խնդրեց գերիների հարազատներից և բարեկամներից ում իր թիմի ներկայացուցիչները տարել էին «Էրեբունի» օդանավակայան` նրանց և գերիների ֆոնին ինքնագովազդվելու նպատակով...
Արթուր, պարզվում է ընդդիմադիր ԶԼՄ֊ներն ավելի լավատեղյակ են գերիների վերադարձի մասին և նույնիսկ հրապարակեցին գերիների անունները, որի մասին տեղյակ չէր դավաճան Նիկոլի վարչակարգը ...
Իսկ եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա ըստ իս, գերիների վերադարձի և նրանց ինքնության մասին այս տեղեկատվական արտահոսքը հենց պաշտոնական Մոսկվան էլ արել էր` ևս մեկ անգամ ցույց տալով իր անվստահությունը և հակակրանքը Նիկոլի նկատմամբ, ով գերիների վերադարձի հարցը օգտագործում է իր և քայլիստ֊պատուհասների թիմը գովազդելու նպատակով...»,- գրել է Համբարյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում