Ինչպես կկոչվի «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հայրենիք»-ՀՀԿ անսպասելի դաշինքի ստեղծման մասին հայտարարությունից հետո երկու թիմերի գրասենյակներում աշխատանքային եռուզեռ է սկսվել։ Կողմերը չեն սահմանափակվել հայտարարություններով՝ անմիջապես անցել են գործի։ Մինչեւ ուշ ժամ լեփ-լեցուն են թե՛ «Հայրենիքի», թե ՀՀԿ-ի կենտրոնակայանները, որտեղ ներսուդուրս են անում հանրային ճանաչված մարդիկ, երկու կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարներ։
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ»։ Այս տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել երկու կուսակցությունների ղեկավար կազմի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Հիշեցնենք, որ այդ արտահայտությունն էր օգտագործել Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ