Կահիրեն եւ Փարիզը պայմանագիր են կնքել Եգիպտոսին 30 Rafale ինքնաթիռների մատակարարման մասին
Եգիպտոսը եւ Ֆրանսիան պայմանագիր են կնքել Արաբական Հանրապետություն 30 ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարման մասին: Այս մասին հայտնել է եգիպտական Al-Watan պորտալը՝վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կայքը պարզաբանում է, որ ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրած կործանիչները Եգիպտոս կհասցվեն առնվազն 10 տարի տրամադրվող վարկի պայմաններով:
Եգիպտոսը եւ Ֆրանսիան համաձայնագիր են կնքել Կահիրեի կողմից 2015 թվականին 24 Rafale կործանիչների ձեռք բերման մասին: Կործանիչի այս տեսակն առանձնանում է դրված խնդիրների մեծ տիրույթով, մանեւրելու բարձր մակարդակով եւ էլեկտրոնային պատերազմի պայմաններում խնդիրների կատարման ունակությամբ, մանրամասնում է Al-Watan-ը:
Ավելի վաղ Disclose ֆրանսիական պարբերականը հայտնել էր, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին Կահիրեի եւ Փարիզի միջեւ տարբեր սպառազինությունների գնման պայմանագիր է կնքվել: Գնվող զենքի արժեքը, ըստ Disclose-ի, 3.95 միլիարդ եվրո է կազմում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...