Բրիտանական թանգարանն աճուրդի է հանել թագուհու ներքնազգեստը
Հազվագյուտ իրերի, պատկերավոր արվեստի թանգարանը ստիպված է աճուրդի անել մի շարք արտասովոր ցուցանմուշներ։ Մեղավորը կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամն է։
Թանգարանի հիմնադիր եւ կոլեկցիոներ Վիկտոր Վինդը հայտնել է, որ իինքը ստիպված է եղել վաճառքի հանել 442 ցուցանմուշ՝ ֆինանսապես աջակցելու համար թանգարանին, որը փակվել է կորոնավիրուսային սահամանափակումների ֆոնին։ Հաստատությունը խնդիրների է բախվել նախորդ տարի այցելուների բացակայության պատճառով։ «Սարսափելի հուզիչ է, ես երբեք չէի մտածի այդքան շատ գանձեր վաճառել, սակայն մենք գոյատեւելու այլ միջոց չունենք»,- գանգատվել է Վինդը։ Նա կոլեկցիան հավաքել է մանուկ հասակից։
Թանգարանի սեփականատերը խոստովանել է, որ իր համար ամենածանրը ոչ թե Մեծ Բրիտանիայի թագուհու վարտիքին, այլ դոդո թռչունի ոսկորին հրաժեշտ տալն է, որը ցույց է տալիս, թե ինչ վնաս կարող են մարդիկ հասցնել շրջակա միջավայրին։ Վարտիքի արժեքը տատանվում է 5-7 հազար ֆունտ ստերլինգի սահմաններում։ «Հետաքրքրաշարժից մինչեւ արտասովոր» անվանումով աճուրդը տեղի կունենա մայիսի 6-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...