Ընտրություններում անցողիկ շեմերը կփոխվե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանն առաջիկա արտահերթ նիստում կքննարկի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթը, որն օրերս է Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկվել։ Ապա ԸՕ նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարից եւ չեն տարածվի առաջիկա ընտրությունների վրա։
Սակայն ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, իմքայլական Համազասպ Դանիելյանը չբացառեց, որ որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն մինչեւ հունիսի 20-ը։ «Որեւէ դրույթի ուժի մեջ մտնելու հավանականությունը մեծապես կախված է լինելու, թե երբ կստորագրվի նախագահի կողմից»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե որ դրույթների մասին է խոսքը։
Հիշեցնենք․ փաթեթում է ներառված ընտրությունների անցողիկ շեմի իջեցումը, կուսակցությունների համար 1%-ով` կդառնա 4%, դաշինքների համար՝ բարձրացում․ 2 կուսակցության դաշինքի դեպքում անցողիկ շեմը կդառնա 8%, 3 կուսակցությունների դաշինքի դեպքում` 9%, 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում`10%։ Հարցրինք՝ կա՞ն դրույթներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի բացասական կարծիքին են արժանացել։ «Այո, դրա ամենացայտուն օրինակներից մեկը ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն է։ Ընտրության գաղտնիության սկզբունքի հետ է կապված»։
Հիշեցնենք, որ 2016-ին, երբ ՀՀԿ-ն ընդունեց ԸՕ-ն, ընդդիմությունը բողոքի ալիք բարձրացրեց, եւ իշխանությունը ստիպված եղավ զիջումների գնալ ու համաձայնել ընդդիմության առաջարկի հետ՝ հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները, հիմա, փաստորեն, այդ դրույթը հանվում է։
«2017-ին, երբ այդ փոփոխությունը մտցվեց, քանի որ ընդդիմությունն էր պահանջում, եւ ՀՀԿ-ն զիջեց, մինչեւ հիմա էլ եվրոպական կառույցների բոլոր կարծիքներում ասվում է, որ լավ լուծում չէ՝ գաղտնիության առումով», սակայն այն, ըստ ամենայնի, չի հանվի նախագծից․ «Մենք չենք հրաժարվել, որովհետեւ ստորագրված ցուցակներն էապես նպաստել են ընտրությունների նկատմամբ վստահության ավելացմանը։ Այլ հարց է, երբ ժամանակի ընթացքում հնարավոր լինի ընտրացուցակները մաքրել, կարելի է հետեւել եվրոպական ստանդարտներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ