Օնիկ Գասպարյանի դիմումի հետքերով․ ԱԺ նախագահն ընթացք չի տալիս
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով:
Այդ առաջարկից անցել է արդեն 17 օր, և «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կստեղծվի արդյոք քննիչ հանձնաժողով, սակայն նրա խորհրդական Վահան Կոստանյանն այսպես արձագանքեց. «Առաջարկում ենք ծանոթանալ «ԱԺ կանոնակարգ» օրենքին: ԱԺ նախագահը քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորություն չունի»:
Երբ նրան տեղեկացրինք, որ շատ լավ գիտենք, թե ինչ է գրված «ԱԺ կանոնակարգ» օրենքում, և մեզ պետք է իմանալ հենց Արարատ Միրզոյանի դիրքորոշումը, նա կրկին նույն պատասխանը տվեց:
Հավելենք՝ Օնիկ Գասպարյանը կարծում էր, թե քննությունն անհրաժեշտություն է վերջին շրջանում ավելացող շահարկումների, որոշ պետական և քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունների և գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով։
Հանձնաժողովը, ըստ Գասպարյանի, պետք է ստեղծվի անհապաղ՝ շիկացած հանրային մթնոլորտը լիցքաթափելու համար, իր կողմից էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել աշխատաՆիկոլ նքներին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Օնիկ Գասպարյանին հարցաքննության կհրավիրեն
Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին
Պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին
Լսիր Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ