Իրաքի հատուկ ծառայությունները ձերբակալել են «ԻՊ»-ի պարագլուխներից մեկին
Իրաքի ՆԳՆ-ին առընթեր Տեղեկատվության եւ հետաքննության ազգային գործակալության (ՏՀԱԳ) աշխատակիցները բերման են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ջոկատներից մեկի ղեկավարին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՏՀԱԳ-ի հայտարարությունը:
Ինչպես նշվում է, ձերբակալված Աբու Ալի ալ-Ջամիլին ԻՊ հիերարխիայում այսպես կոչված Ֆալուջայի նահանգապետն էր: Նա երկար ժամանակ հետախուզման մեջ էր եւ կասկածվում էր ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ: Ըստ Իրաքի հատուկ ծառայությունների՝ 2005-ին նա միացել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը, այնուհետեւ ձերբակալվել է ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման, սակայն ազատ էր արձակվել 2011-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դրանից հետո ալ-Ջամիլին մասնակցել էր ԻՊ զինված խմբավորումների ձեւավորմանը, որոշ ժամանակ ահաբեկչական գործողություններ էր իրականացրել Սիրիայում, ապա վերադարձել էր Իրաք եւ նախ նշանակվել էր «Մոսուլի նահանգապետի տեղակալ», իսկ այնուհետեւ՝ «Ֆալուջիի նահանգապետ» ԻՊ-ի հիերարխիայում:
Իրաքի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ալ-Ջամիլին արդեն խոստովանել է, որ տասնյակ ահաբեկչություններ է կատարել, այդ թվում՝ Արաբական Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...