Մենք բոլորս միասին պետք է ակտիվ քարոզենք ընտրություններին մասնակցելն ու դավաճան վիժվածքին ձայն չտալը
Արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված արժանապատվության ճգնաժամն անկասկած չի լուծվելու: Հունիսի 20-ից հետո այդ ճգնաժամն ավելի է խորանալու ու առանց մի տոկոս կասկածի այն հանգուցալուծվելու է մեծ բախման արդյունքում: Բայց, արտահերթ ընտրությունները գնալով փաստ են դառնում ու էս ընթացքում դրանց մասնակցող երկու հիմնական դաշինքները ներկայացնող մարդկանց կողմից սոցիալական ցանցերում իրար վրա «կեղտ բռնելը», իրար երեսով տարատեսակ բաներ տալը բացառապես օգնելու է դավաճան վիժվածքին: Նույնը վերաբերում է այս ընտրությունները չարիք համարողներին (որոնցից մեկն էլ ես եմ). պտտվող անիվի մեջ փայտ մտցնելը ոչ մեկի օգուտ չի տալու, իսկ վերջում ձախողման հիմնական «մեղավոր» են նշանակվելու «փայտ մտցնողները»:
Էս վտանգավոր ընթացքը պետք ա կանգնացնել հնարավորինս արագ այլապես մենք բոլորս հունիսի 20-ից հետո սկսվող մեծ դեպրեսիան չենք կարողանալու իրական պայքարի վերածել ու դավաճան վիժվածքը հանձնելու է մեր երկիրը:
Հ.Գ. Միևնույն ժամանակ շատ կարևոր է հասկանալ, որ վերոգրյալ սեգմենտների կողմից «իրար ուտելու», կամ «փայտ մտցնելու» ֆոնին ընտրությունների հաճախելիությունը օբյեկտիվորեն նվազելու է ինչի արդյունքում ևս դավաճան վիժվածքի ստացած ձայները ավելի բարձր տոկոս են լինելու: Հետևաբար ոչ միայն վերոգրյալ անթույլատրելի պահվածքն է պետք վերացնել, այլև մենք բոլորս միասին պետք է ակտիվ քարոզենք ընտրություններին մասնակցելն ու դավաճան վիժվածքին ձայն չտալը:
Այս մասին գրում է «Քաղաքացիական գիտակցություն» հկ ղեկավար Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում