Շահեն Մեղրյանի անունը լսելիս, դուք ձեզնից չե՞ք զզվում, գետինը չե՞ք մտնում
Ձախից մայոր Շահեն Մեղրյանն է՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի ղեկավարն ու ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Շահենը Շահումյանում բիզնեսներ չուներ: 1992-ին Շահումյանի անկումից հետո պարտիզանական խմբով վերադարձավ Շահումյան ու մինչև 1993-ի զոհվելու օրը թշնամու թիկունքում պարտիզանական մարտեր վարեց, թշնամուն օր ու արև չտվեց: Շահենի զավակներն ու թոռները իսկականից հպարտ են, որ Մեղրյան ազգանունն են կրում ու գլուխները բարձր են քայլում: Շահումյանցիներն էլ հպարտ են, որ Շահենն է եղել իրենց առաջնորդը և հույս ունեն, որ Շահենի նմանների շնորհիվ մի օր վերադարձնելու են իրենց հայրենի հողը:
Աջից հադրութցի գեներալ Կամո Աղաջանյանն է՝ զինվորական, 2020թ.-ի պատերազմի ժամանակ ԼՂՀ ԱԱԾ տնօրենը: Հադրութում բազմաթիվ բիզնեսներ ուներ, իսկ հիմա Երևանի կենտրոնի սրճարաններում Գռզոյի հետ բիզնես պրոյեկտներ է քննարկում: Աջից նաև զինվորական, Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար, Հադրութում բիզնեսներ ունեցող Իվան Ավանեսյանն է: Հարց սույն զինվորական - պետական պաշտոնյա - բիզնեսմեն պարոններին. որ Շահեն Մեղրյանի անունը լսում եք, դուք ձեզնից չե՞ք զզվում, գետինը չե՞ք մտնում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում