Մարզերի «ուժայիններում» փոփոխություններ են սպասվում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տիրելու է նախընտրական մթնոլորտ, քաղաքական ուժերից շատերն արդեն իսկ լայն թափով ձեռնամուխ են եղել ընտրական նախապատրաստական գործընթացներին։ Հատկանշական է, որ իշխանություններն ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հատկապես գյուղական բնակավայրերում իրենց մոտ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, լուրջ լարվածություն ունեն նաև մարզերում տիրող իրավիճակի հետ կապված։
Բանն այն է, որ մարզերում ևս Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ, մեղմ ասած, բացասական վերաբերմունք է ձևավորված։
Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար զեկուցվում է մարզերում առկա «տխուր» իրավիճակը, ավելին՝ ըստ կանխատեսումների, նախընտրական շրջանում բավականին լարված մթնոլորտ է լինելու, ընդհուպ՝ տեղերում չեն բացառվում ամենատարբեր բախումները։
Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքական որոշում է կայացվել, որ ռիսկային մարզերում ուժային և իրավապահ համակարգում լուրջ փոփոխություններ պետք է իրականացնել, այն է՝ նշանակել հավատարիմ կադրեր, որոնք կկատարեն քաղաքական իշխանության բոլոր ցանկությունները։ Այնպես որ, առաջիկա կարճ ժամանակամիջոցում անսպասելի կադրային փոփոխություններ են սպասվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ