«Սանիթեք»-ի ձեռքում են հայտնվել հաղթական փաստաթղթեր․ դրանք տվել է անձամբ Հայկ Մարությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սանիթեք» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում եւ արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։ Պարզվում է՝ արբիտրաժ դիմելու հիմքերը բավականին թույլ են եղել, եւ միայն վերջերս են հայթայթել գաղտնի փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան հաղթելու։
Բայց զավեշտն այն է, որ փաստաթղթերը տրամադրել է նույն անձը, ով նրանց դուրս էր մղել Երեւանից՝ Հայկ Մարությանը։ Այդ փաստաթղթերը վերաբերում են կառավարության գործունեությանը, եւ կատարվածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։ Սա Մարության-Փաշինյան հակասությունների հերթական դրսեւորումն է։ Տեղեկատվությունը «Սանիթեքին» տրամադրվել է արտասահմանում՝ միջնորդի միջոցով, հունվարին։
Մենք կապվեցինք «Սանիթեքի» սեփականատեր Նիկոլաս Թավիլի հետ, ով, լսելով հարցը, ծիծաղեց․ «Առանց մեկնաբանությունների: Միակ բանը, որ կասեմ, այն է, որ մենք ունենք բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր, որոնք կներկայացվեն միմիայն արբիտրաժային դատարանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ