ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով եւ նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների եւ ուժի կիրառման այդ հարձակողական ձեւերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը եւ ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը, գրում է PanARMENIAN.Net-ը:
Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ 907-րդ ուղղումը կասեցվել է նաեւ այս տարի։ Ալիեւն այդ կապակցությամբ իր երախտագիտությունն էր հայտնել։ Նշվում է, որ «կողմերը նշել են ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ համագործակցության կարեւորությունն ու քննարկել մի շարք հարցեր, պետքարտուղարը նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանման կարեւորությունը, ինչպես նաեւ նշել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...