Զեֆ Բեզոսի Blue Blue Origin ընկերությունը շուտով կսկսի տիեզերական շրջագայությունների տոմսեր վաճառել
Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը շուտով կսկսի իր New Shepard հրթիռով տիեզերական շրջագայությունների տոմսեր վաճառել, գրում է BI-ը:
Ընկերությունն իր ծրագրերի մասին հայտարարել է տեսահոլովակում եւ հետհաշվարկ է սկսել իր կայքում: Ժամացույցը հետհաշվում է մինչեւ մայիսի 5-ը, երբ Blue Origin-ն ավելի շատ տեղեկատվություն կհայտնի առաջիկա ուղեւորությունների մասին: Ցանկացողները կարող են գրանցվել նաեւ Blue Origin կայքում` տիեզերական շրջագայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Ընկերությունը տոմսերի գների մասին դեռ չի հայտնել, սակայն Virgin Galactic-ը` սըր Ռիչարդ Բրենսոնի տիեզերական զբոսաշրջության ընկերությունը, մոտ 250.000 տոմս է վաճառել մոտ 600 ուղեւորի: Ավելի վաղ Բեզոսն ասել էր, որ Blue Origin New Shepard-ի տոմսերի գները մրցակցային կլինեն տիեզերական ճանապարհորդական այլ ընկերությունների դեմ:
Տեսանյութում Բեզոսն այցելում է New Shepard պարկուճը ապրիլի սկզբին ընկերության վերջին փորձնական թռիչքից հետո: «Տղաներ, սա ոգեշնչող է: Ժամանակը եկել է»,- ասել էր Բեզոսը տեսանյութում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...