Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան եւ Բաքու
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի Երեւան եւ Բաքու: Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Երեւան կժամանի մայիսի 5-6-ին, իսկ Բաքու՝ մայիսի 10-11-ին:
Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Շփումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների գործնական իրականացմանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...