17։00-ին ես կլինեմ դատախազության շենքի դիմաց. Հիմա այդ մարդկանց մեջքին կանգնելու ժամանակն է
Այսօր երեկոյան, ժամը 17։00-ին դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենալու։ Պատճառը այսպես կոչված իրավապահների հերթական ստորություններն են։ Քանի օր է Նիկոլին բարոյապես աջակցելու ծրագրի շրջանակներում Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների են քաշքշում։ Իսկ երեկ ու այսօր էլ դաշնակցական գործիչների հետևից են ընկել։
Այս ամեմը, իհարկե, ժամանակավոր երևույթներ են ու Աստծո կամոք շուտով կանցնի, բայց մի հարց կա, որն ինձ շատ է անհանգստացնում։ Այդ ո՞նց է ստացվում, որ ստոր տականքներն այդքան հետևողական են իրենց ստորության մեջ, իսկ մենք բոլորս՝ ոչ։ Չէ լուրջ, ժողովուրդ, մոռացա՞ք, թե որքան գոհ էիք սյունեցիների ու դատախազության դիմաց հավաքված ցուցարարների՝ մի քանի օր առաջ արտահայտած քաղաքացիական դիրքորոշմամբ (ողջու՛յններս դավաճանների ողջ հոտին)։ Բա հիմա այդ մարդկանց մեջքին կանգնելու ժամանակն է եկել։ Հանդիսատես լինելու իրավունք չունենք. մեր Հայրենիքն է կործանվում։
Ուրեմն 17։00-ին ես կլինեմ դատախազության շենքի դիմաց։ Կհանդիպենք։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում