Տիգրան Ուլիխանյանի հայրը կտրվում է բոլոր քննություններից
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանի հայրը՝ 58-ամյա Արմեն Ուլիխանյանը, որը բնակվում է Վանաձորում, ջանասիրաբար մասնակցում է Լոռու մարզպետարանում քաղծառայողների համար հայտարարված մրցույթներին, սակայն չի հաղթում։ Որպես կանոն՝ կտրվում է հենց գրավոր փուլում։
Վերջին մրցույթը, որին նա մասնակցել է, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի մրցույթն է։
Տիգրան Ուլիխանյանին հարցրինք՝ հաճա՞խ է հայրը մասնակցում մրցույթներին, ինքը չի՞ միջամտում։ Ասաց․ «Ես չգիտեմ, թե որքան հաճախ է մասնակցում, բայց այն, որ ես չեմ միջամտում, կարծում եմ՝ տեսանելի է, եւ դա իրապես այդպես է, ես այդպիսի բնավորություն չունեմ․․․ ես որեւէ կերպ որեւէ նշանակման առումով չեմ խառնվում եւ ասեմ, որ ես ունեմ այն ազնվությունը, որ եթե միջամտած լինեի, ապա հստակ կհայտարարեի, որ միջամտել եմ։ Ես այդ մարդը չեմ, նման թեմաներն ինձ հարիր չեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ