Ափսոս Պետրոսի հիշողությունը մթագնել է և չի հիշում, որ իր բարձրացրած հարցերի դարբնոցը արդեն տևական ժամանակ իր աշխատավայրն է
Պետրոս Ղազարյանի հարցազրույցն եմ նայում: Նայում եմ ոչ թե , որ Պետրոսի հարցազրույցները ինձ հետաքրքիր են, այլ նրա համար, որ հյուրի ասելիքը կարևոր էր: Համենայն դեպս իմ համար, գործի բերումով, կարևոր էր: Հյուրը ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էր:
Պետրոսը հարցեր է տալիս կարծես երկնքից էր իջել ու ոտքերն էլ ամպոտ են:Նա հեռուստաընկերությունների մասին հարցեր տալուց առաջ, ճիշտ կլիներ խոսեր այն մասին թե ինչպես պատահեց, որ ապրիլի 24-ին ուղիղ եթերը հանկարծ «խափանվեց», երբ ցեղասպանության հուշահամալիր էր այցելել երկրորդ նախագահի ընտանիքը, պարզաբաներ թե ինչպես ստացվեց, որ հանրայինի լուրերում լրագրողը ցուցարարին սադրիչ, իսկ Սյունիքի համայնքապետերին հանցագործ անվանեց: Վերջապես ինչպես է լինում երբ կադրում ինչ որ մեկի համար ոչ ցանկալի հոգևորականի հայտնվելը, մի ամբողջ թողարկում վերացնելու պատճառ է դառնում, և այլն, և այլն: Պետրոսը շատ հարցերի մասին չխոսեց: Ի՞նչ խոսեր, ու՞մ համար: Բոլորն էլ գիտեն ով է Պետրոսը: Բայց Պետրոսը անհանգստացած էր, իբր եթերային թշնամանքի առկայությունից և խոսքի ազատությունից :
Ափսոս Պետրոսի հիշողությունը մթագնել է և չի հիշում, որ իր բարձրացրած հարցերի դարբնոցը արդեն տևական ժամանակ իր աշխատավայրն է: Պետրոսը անհանգստացած է և այնպիսի հարցեր էր բարձրացնում, որ իրեց մոտ դարձել է սրբազան օրակարգ և անխախտելի մենյու:
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում