Կորոնավիրուսից մահացել է «Անապատի սպիտակ արեւը» ֆիլմի աստղը
Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայում 85 տարեկանում մահացել է վրացի հայտնի դերասան Կախի Կավսաձեն, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Կավսաձեին կլինիկա էին տեղափոխել նախորդ տարվա նոյեմբերին շնչառական սուր անբավարարությամբ, միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Ավելի ուշ հաղորդվում էր, որ նա բուժվել է կորոնավիրուսից։ Սակայն այս տարվա փետրվարին դերասանը երկկողմնակի պնեւմոնիայով տեղափոխվել էր հիվանդանոց։
Բժիշկները երկու ամիս պայքարում էին Կավսաձեի կյանքի համար, սակայն չի հաջողվել փրկել նրան։
Կավսադեն Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ակադեմիական թատրոնի առաջատար դերասան է։ Նա լայն հանրությանը հայտնի է «Անապատի սպիտակ արեւը», «Վերիյսկի թաղամասի մեղեդիները», «Ցանկության ծառ», «Ապաշխարություն», «Դոն Կիխոտի եւ Սանչոյի կյանքը», «Սիրահարված խոհարարի հազար ու մի բաղադրատոմս» ֆիլմերում կատարած դերերով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...