Բելառուսում նշել են ՀԱՊԿ երկրներին սպառնացող հիմնական սպառնալիքները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների սպառնալիքների հիմնական աղբյուրներից է Արեւմուտքի կոալիցիոն եւ ազգային ռազմական ներուժի կուտակումը Եվրոպայում՝ ԱՄՆ ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմամբ, երեքշաբթի ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:
Ինչպես հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Խրենինը մասնակցել է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի է ունեցել Դուշանբեում:
«Բելառուսի ռազմական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Կազմակերպության անդամ երկրների համար սպառնալիքների հիմնական աղբյուրներն են արեւմտյան պետությունների՝ կոալիցիոն եւ ազգային ռազմական ներուժի կուտակմանն ուղղված գործունեությունը՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմամբ, չկարգավորված զինված հակամարտությունները, առաջին հերթին՝ Սիրիայում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության պահպանվող բարձր մակարդակը»,- ասված է հանրապետության ՊՆ կայքի հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ Խրենինը նշել է նաեւ Արեւոլյան Եվրոպայի տարածաշրջանին բնորոշ ամենահրատապ խնդիրները, այդ թվում՝ «լայնածավալ տեղեկատվական պատերազմի նախաձեռնումը, հետխորհրդային տարածքում իրավիճակի ապակայունացմանն ու խարխլմանն ուղղված Արևմուտքի կործանարար գործողությունները, չլուծված հակամարտությունները եւ գունավոր հեղափոխությունները»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...