Թող բարձր դատարանը որոշի՝ հրաժարական տալուց հետո նախկին վարչապետը իրավասու՞ է շարունակել պաշտոնավարումը
Նախկին վարչապետ Ն.Փ.-ն մի ամբողջ օր է՝ ինչ ուզուրպացրել է գործադիր իշխանության ղեկավարի աթոռն ու լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Նախկին վարչապետ Ն.Փ.-ն մի ամբողջ օր է՝ ինչ ուզուրպացրել է գործադիր իշխանության ղեկավարի աթոռն ու լիազորությունները։
Այս պնդմանը իշխող ուժի բերած «բովանդակային» հակափաստարկները նույնքան անտրամաբանական ու անհեթեթ են, որքան ջուրը՝ չոր, իսկ օդը՝ հեղուկ հայտարարելը։
Ինչ վերաբերում է «նախադեպի» փաստարկին, ապա, 2018-ի հոկտեմբերին գործ ունեինք Ազգային ժողովին պարտադրելու, բռնությամբ բացահայտ սպառնալու արդյունքում խորհրդարանի արձակման իրողության հետ, եւ այդ պայմաններում Ն.Փ.-ի պաշտոնավարման իրավաչափության մասին խոսելը կլիներ «ձայն բարբառոյ յանապատի»։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, «լուծում է սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը»։ Կարծում եմ՝ գործ ունենք հենց այս կետի հիման վրա ՍԴ դիմելու հրամայականի հետ. թող բարձր դատարանը որոշի՝ հրաժարական տալուց հետո նախկին վարչապետը իրավասու՞ է շարունակել պաշտոնավարումը, թե՞ ոչ։
Նշված կետով ՍԴ առջեւ հարցը կարող է բարձրացնել կա՛մ նախագահը, կա՛մ 27 պատգամավոր (այսինքն՝ ընդդիմադիր համարվող երկու խմբակցությունները, կամ ԲՀԿ-ն պլյուս «իմքայլից» անջատված «անկախները»)»:


















































Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն է
ՔՊ թեկնածուներից մեկն ԻԻՀ քաղաքացի՞ է
Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Մելիքյան
Կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի
Արդյո՞ք գործ չունենք առնվազն «կասկածելի» դեպքի հետ (լուսանկար). Մելիքյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում