Իջեւանցիների հանդեպ բռնություններ գործադրեցին, սակայն ապօրինի անտառհատումները շարունակվում են
2019թ․ հուլիսի 17-ին փայտի գործով զբաղվողները Իջեւանում փակել էին միջպետական ավտոճանապարհը ։ Նրանց դեմ կիրառվեց ոստիկանական ուժ, ցույցի բազմաթիվ մասնակիցներ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ձերբակալվեցին, նրանց մեղադրանքներ առաջադրվեցին , հետագայում առաջադրված մեղադրանքի հոդվածերը փոխվեցին,մեղմացվեցին։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է 2019թ․ հուլիսին Իջեւանում տեղի ունեցած իրադարձությունների 20 մասնակիցների դատավարությունը։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ի մասով, որ նրանք իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՝ կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ , կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել։ Սակայն Տավուշի մարզում ապօրինի անտառհատումները չեն վերացել, մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապօրինի ծառահատումների գործով ընթանում են բազմաթիվ դատավարություններ, ոստիկանության հաղորդագրություններում շատ են ապօրինի փայտանյութով ավտոմեքենամների հայտնաբերման մասին տեղեկությունները։ Ապօրինի անտհատումները երբեմն տեղի են ունենում անտառապահների իմացությամբ եւ մասնակցությամբ։ Ապօրինի ծառահատումների դեպքերը քիչ չեն Բերդի տարածաշրջանում։ Այդ տարածաշրջանում գործող Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենն է Նորայր Պապյանը, ով , ըստ հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանի միջնորդությամբ, որի հետ մտերիմ է։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում