Կառավարության հրաժարականն ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից յուրաքանչյուրի գործողության և պարտադրանքի արդյունքն են
Հաշվի առնելով, որ ֆեյսբուքյան հայտարարությունները քիչ առաջ ստացան իրավական հիմք, այն է Հանրապետության նախագահը այսօրվա հրամանագրով ընդունեց կառավարության հրաժարականը, տեղին է մի քանի դիտարկում անելը.
1) Մի քանի ամիս առաջ` փետրվարի 7-ին «իշխանական» խմբակցությունը բառացիորեն հայտարարել էր «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Իշխանական վարքագիծը այն էր, որ լինելու են հերթական, այլ ոչ թե արտահերթ ընտրություններ: Այդ ժամանակ ևս բնականաբար ԿԱՐ այդ հանրային պահանջը, ուղղակի հատկապես մարտ ամսին գործող իշխանության րոպե շուտ հեռանալու պահանջը դարձել էր ծայրահեղ բարձր, հենց միայն որին ի պատասխան եղավ հրաժարականի խոստումը: Այսինքն քաղաքական և հասարակական ճնշման արդյունքում:
2) Հասարակության մի ստվար զանգված ամիսներով մասնակցում էր հանրահավաքներին` այս խայտառակ կառավարության հրաժարականի պահանջով: Ընկերներիս հետ միասին ես ևս մասնակցում էի ցույցերին, հիշում եմ միակ մտահոգությունը «սրանք վերջը հրաժարական կտան, թե չէ»: Հարգելիներս Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից յուրաքանչյուրի գործողության և պարտադրանքի արդյունքն է..․


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում