Փաշինյանն այլևս չի հանդիսանում պետական պահպանության օբյեկտ․ նրա և ընտանիքի անդամների պահպանությունը պետք է դադարեցվի
2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ոստիկանները չէին թույլատրել մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք՝ պատճառաբանելով, որ տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, դադարեցվել են նրա, որպես ՍԴ դատավորի լիազորությունները։ Հրանտ Նազարյանը պահանջել է ներկայացնել հիմնավորումներ կամ գրավոր փաստաթղթեր իր օրինական գործողություններին արգելեք հանդիսանալու վերաբերյալ, ինչը ոստիկանները չեն կարողացել ապահովվել՝ վկայակոչելով իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։
Հետաքրքիր է, որդյո՞ք ՀՀ ԱԱԾ պետական պահպանության աշխատակիցները ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելուց և այն Հանրապետության նախագահի կողմից ընդունվելուց հետո (գրավոր փաստաթղթերի առկայության պայմաններում), կթույլատրեն նրան մուտք գործել կառավարական շենք, թե ոչ։
ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հանդիսանում պետական պահպանության օբյեկտ, հետևաբար նրա պահպանությունը ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացնելն իր մեջ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն այսօր կեսօրից պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում