Նկար օկուպացված Արցախից
• Վեց օր առաջ Սյունիքից նկարել եմ օկուպացված Արցախը։ Խիստ խորհրդանշական նկար է։
• Կենտրոնում՝ անտառապատ ձորալանջին, պատմական Մելիքի գոմ գյուղն է՝ Սյունիքի և Արցախի (Խամսայի) մելիքությունների սահմանը։ Մինչև 2011 թ․ գյուղը մտել է Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր համայնքի մեջ, հետո ապաբնակեցվել է։
• Ներքևում՝ Հակարի գետի ափով իջնող ճանապարհի վրա շարված «կոկիկ ավերակները», հայտնի «Ստռոյկան» են, որը Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն սկսեցին սարքել 1989 թ․-ից՝ ջանալով խափանել այդ տարածքով Կոռնիձորից դեպի Շուշի նացող Սյունիք-Արցախ այլընտրանքային ճանապարհը։
• Մելիքի գոմից դեպի հարավ-արևելք («հետև ու աջ») գտնվող սուրուլիկ լեռը Քարինգն է (1952.6 մ), որի ստորոտում արդեն Հադրութի շրջանի Արփագետիկ գյուղն է։ Իսկ ամենահեռվում Դիզափայտն է՝ Կատարո վանքով։
• Այս բոլոր տարածքներն աննվաճ էին մինչև 2020 թ․ նոյեմբերի 9-ը։ Կապիտուլյացիոն համաձայնագրով սրանք հանձնվեցին թշնամու զինված ուժերի ժամանակավոր օկուպացիային։
• Այդ «ժամանակավոր»-ի ժամանակն էապես քչացնող արգասաբեր շաբաթ եմ մաղթում բոլորիդ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում