Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս. ԲՀԿ-ական Հռիփսիմե Առաքելյան
Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում մանդատը:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատս. այս ընթացքում ուժերիս ներածին չափով փորձել եմ այնպես անել, որ երևանցու կյանքն ավելի լավը դարձնեմ։ Ավաղ,այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։
Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։
Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս, շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա ունեցած համագործակցության և վստահության համար։
ԲՀԿ-ին մաղթում եմ հաջողություն առաջիկա ԱԺ ընտրություններում։ Կհանդիպենք»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում