Սոմալիի ԶՈՒ ապստամբող զորամասերը ներխուժել են երկրի մայրաքաղաքի հյուսիսային շրջաններ
Կիրակի Սոմալիի Զինված ուժերի ապստամբող զորամասերը ներխուժել են երկրի մայրաքաղաք Մոգադիշոյի հյուսիսային շրջաններ դրանք իրենց հսկողության տակ առնելու նպատակով, գրում է ՏԱՍՍ-ը:
Ներկայում ընդդիմության հետ կապված զորքերը գտնվում են Քարան, Յաքշիդ եւ Հելիվա շրջաններում: Մոգադիշոյում չեն բացառում, որ առաջիկա ժամերին նրանք կսկսեն շարժվել դեպքի քաղաքի խորքը՝ նախագահական պալատի ուղղությամբ: Մայրաքաղաք ներխուժած ապստամբները շարժվել են շարասյամբ, որում հաշվարկվել է բանակային տեխնիկայի մի քանի տասնյակ միավոր:
Միեւնույն ժամանակ ստացվել է տեղեկատվություն, որ Մոգադիշոյի հյուսիսում սկսվել է հրաձգություն ապստամբների եւ զորամասերի միջեւ, որոնք պահպանում են հավատարմությունը երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլախի Մոդամեդին:
Միաժամանակ մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել ցուցարարները, որոնք նույնպես պահանջում են նախագահի հրաժարականը: Նրանք փակում են քաղաքի հյուսիսային շրջաններում փողոցներն ու այրում անվադողերը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...