Հոմոեպատիան Ռուսաստանում
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան շարունակում է պահանջել, որ հոմեոպատիան ճանաչվի որպես կեղծ գիտություն։ Այս մասին քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությանը հաղորդել է ՌԳԱ նախագահ Վլադիմիր Ֆորտովը։
Ակադեմիկոսը նշել է, որ ՌԳԱ դիրքորոշումը կոպիտ չէ, սակայն ԳԱ–ն ուզում է հասարակության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոմեոպատիկ դեղամիջոցները փորձարկում չեն անցնում, ինչպես ալոպատիկ միջոցները։
Երկուշաբթի, փետրվարի 6-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ կեղծ գիտությունների եւ գիտական հետազոտություններ կեղծարարության դեմ պայքարի հանձնաժողովը հուշագիր է հրապարակել, որտեղ հոմեոպատիան բնորոշվում է որպես կյանքի համար վտանգավոր։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հոմեոպատիայի սկզբունքները հակասում են «քիմիական, ֆիզիկական եւ կենսաբանական հայտնի օրենքներին, իսկ դրա էֆեկտիվությունը փաստող համոզիչ հետազոտությունները բացակայում են»։
ՌԳԱ–ն առաջարկել է Առողջապահության նախարարությանը չօգտագործել հոմեոպատիկ միջոցներ պետական բժշկական հաստատություններում։ Հանձնաժողովը նաեւ կոչ է արել հոմեոպատիկ դեղամիջոցների տուփերի վրա անպայման նշել, որ դեղի կլինիկական ազդեցությունը ապացուցված չէ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում