Ի՜նչ մեղք ես, Նիկոլ, էսքան մանր բաներով քեզ թվում ա տրամադրություն ես փոխելո՞ւ. Սեւակ Հակոբյանը
Հ1-ի ուղիղ եթերը, որ ժամեր շարունակ անխափան գործում էր, հանկարծ անջատվեց, երբ Ծիծեռնակաբերդ հասավ Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա այցից հետո խափանումը վերականգնվեց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Ո՞վ չի հասկանում ինչու էր էդ խափանումը։ Ի՜նչ մեղք եք, արա։ Ի՜նչ մեղք ես, Նիկոլ, էսքան մանր բաներով քեզ թվում ա տրամադրություն ես փոխելո՞ւ։ Տարիներ շարունակ տպավորություն եք ստեղծել, թե մարդիկ չեն հարգում, ավելին՝ ատում են Ռոբերտ Քոչարյանին։ Էսօր համոզվեցիք, որ հակառակն ա, անգամ Ծիծեռնակաբերդում խնդրում էին նախագահին հետը նկարվել։ Իսկ դրանից ժամեր առաջ Նիկոլի պատճառով թողեցին ծաղիկները ու հեռացան Ծիծեռնակաբերդից։ 100 մետր ճամփա պիտի գնաս, ամբողջ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ոտքի ես հանում, դատավորներին նախապատրաստում ես, որ այցի հետևանքով ձերբակալվածներին կալանավորեն։ Ու բնականաբար՝ էդ ամենի ֆոնին քեզ համար սարսափելի էր տեսնելը հենց այս լուսանկարը»,- գրել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում