Պուտինը մայիսի 1-10-ը հայտարարել է ոչ աշխատանքային օրեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի առաջարկի հետ այս տարի մայիսյան տոների միջեւ ընկած օրերը ոչ աշխատանքային հայտարարելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես նշել է Պոպովան, դա կլիներ ճիշտ որոշում ստեղծված համաճարակաբանական իրավիճակի ֆոնին, հակառակ դեպքում ռուսաստանցիները ստիպված կլինեին ավելի շատ օգտվել հանրային տրանսպորտից՝ քաղաքից դուրս մեկնելով եւ հանգստից քաղաք վերադառնալով:
«Եթե դուք կարծում եք, որ դա անհրաժեշտ է, լավ, մենք այդպես էլ կանենք, եւ այսօրվանից ես համապատասխան հրամանը կստորագրեմ»,-հայտարարել է երկրի ղեկավարը:
Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տոները կտեւեն մայիսի 1-10-ը ներառյալ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...