Ժան-Բատիստ Լըմուանը Երեւանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին
Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների եւ ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երեւանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունից։
2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն ընդգրկվեց հանրապետական տոնակատարությունների օրացույցում:
Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարեւոր է, քանզի 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը:
Այցի շրջանակում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի եւ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...