Էդեն Ազարը վերադարձել է «Ռեալի» կազմ եւ կկարողանա խաղալ «Բետիսի» դեմ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կկարողանա մասնակցել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 32–րդ տուրի հանդիպմանը։
«Ազարը վերադարձել է կազմ։ Դա լավ նորություն է մեր թիմի համար։ Տոնի Կրոսը բաց կթողնի առաջիկա հանդիպումը։ Լուկա Մոդրիչը կկարողանա խաղալ»,– Զիդանի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում 30–ամյա Ազարը «Ռեալի» հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։ Մկանային վնասվածքի պատճառով նա խաղադաշտ դուրս չի եկել մարտի 13–ից։
«Ռեալ» – «Բետիս» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում