Հանրությանը ցնցել է կտրուկ գիրացած Գուֆի արտաքինը
Ռեփեր Գուֆի երկրպագուները լրջորեն անհանգստացած են, թե ինչ է տեղի ունենում իրենց կուռքի հետ։ «CENTR» խմբի նախկին մենակատարը կարճ ժամանակահատվածում ավելորդ քաշ է հավաքել, նրան դժվարությամբ են ճանաչում։ Քաշի հետ կապված արտիստի խնդիրների մասին սկսել են խոսել նախօրերին, երբ նա Instagram-յան էջում հագուստի խանութի գովազդ է տեղադրել։
Տեսանյութում, որը հայտնվել է համացանցում, երում է, որ Գուֆը մեծ որովայն ունի, դեմքը կլորացել է։
Կարելի է ենթադրել, որ կազմվածքի փոփոխությունները կարող են կապված լինել վատ սովորություններից հրաժարվելու հետ։ Հայտնի է, որ մարդիկ, որոնք թողնում են ծխելը, հաճախ են բախվում նման հետեւանքների հետ։ Ընդ որում, հնարավոր է, երգիչը որոշել է, որ իրեն այդ տեսքով ավելի լավ է զգում, իսկ հանրությունը պարզապես պետք է հաշտվեի ու ընդունի ռեփերի ընտրությունը։ Ի վերջո, բոդիպոզիտիվի ֆոնին Գուֆի արտաքին տեսքի քննադատությունն անտեղին է։
Գուֆը բազմաթիվ անգամներ հայտնվել է աղմկոտ սկանդալներում, սակայն վեջին շրջանում լուռ ու փակ կենսակերպ է վարում։ Հայտնի է, որ ռեփերի կողքին է նրա սիրելին՝ մոդել Յուլյա Կորոլյեւան։
Ի դեպ, վերջերս Գուֆի նախկին կինը՝ Այզա Անոխինան, կրկին վերցրել է նրա ազգանունն ու այժմ կրում է Դոլմատովա ազգանունը։ Նախքան այդ նա սկանդալով բաժանվել է նախկին ամուսնուց՝ Դմիտրի Անոխինից։ Գործարարը ստիպված է եղել նրան մեծ գումար վճարել՝ ավարտելու համար ամուսնալուծության ընթացքը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...