ԵԱ. Հրաչյա Պողոսյանը մեկնարկեց վստահ հաղթանակով, Վարուժան Գրիգորյանը պարտվեց
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 23-ին պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ) և Վարուժան Գրիգորյան (77 կգ):
Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչում մեկնարկեց Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 6:0: Կիսաեզրափակիչի ուղեգիրը հայ ըմբիշը կվիճարկի ադրբեջանցի Տալեհ Մամադովի հետ:
Վարուժան Գրիգորյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 0:9 հաշվով պարտվեց թուրք Էմրե Բասարին:
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի թուրք Էկրեմ Օզտուրկի հետ:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 24-ին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում