«Արցախը դա գիտի. ես դա չեմ մոռանա». Մանե Թանդիլյանը՝ Մեսրոպ Առաքելյանի՝ պաշտոնից ազատվելու մասին
Շնորհակալ եմ աշխատանքի համար, Մեսրոպ Առաքելյան, և երախտապարտ, որ հետպատերազմյան Արցախի համար այս ծանրագույն օրերին, առանց live-երի և selfi-ների, պաշտոնավարմանդ ամեն օրը եղել ես Արցախի կողքին` լուծելով անլուծելի թվացող անթիվ սոցիալական մարտահրավերներ` Արցախն արագ ոտքի կանգնեցնելու և ապրեցնելու քո նվիրման շնորհիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախը դա գիտի. ես դա չեմ մոռանա։
Հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ մեր պետությունը աշխարհում ամենալավ ապրելու երկիրը դարձնելու երազանքդ իրականություն է դառնալու։
Շնորհակալ եմ, ընկեր»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել:`


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ