Ցավն այն է, որ էլի գիտակից հատվածն է տանջվում ու գլուխը պատին խփում, փորձելով ամբոխի ստեղծած իրավիճակից դուրս բերել երկիրը
Հայաստանի վերջի սկիզբը...
2018-ի ապրիլի 23-ին, «մերժիր Սերժին» կարգախոսի ներքո մերժեցին ոչ թե՛ Սերժ Սարգսյանին, այլ Հայոց բանակը, Հայ Առաքելական Եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայկական մշակույթը, հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայոց պետությունը ու պետականությունը, հայկականությունը և հայի տեսակը, մերժեցին Հայրենիք ունենալու գաղափարը:
Մի հատված ՀՀ երրորդ նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից.
«Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»:
Նախագահը իր հրաժարականի տեքստում նշեց երեք խորիմաստ ուղղություն: Եկեք վերլուծենք և փաստենք այդ ուղղությունները.
1. չկա խաղաղության ոչ մի բաղադրիչ.
2. իսպառ բացակայում է պետության ու հանրության ներդաշնակությունը, ինչն առանցքային նախապայման է.
3. դավաճան և կապիտուլյանտ իշխանության որևէ գործողություն տրամաբանության ու բանականության հետ ոչ մի աղերս չունի։
Հարց եմ տալիս Ձեզ ամբոխ, սա՞ էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազած Հայաստանը, եթե այո՛, դե վայելե՛ք։ Ուղղակի ցավն այն է, որ էլի գիտակից հատվածն է տանջվում ու գլուխը պատին խփում, փորձելով ամբոխի ստեղծած իրավիճակից դուրս բերել երկիրը:
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում