Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողին. ով է երեկ աշխատանքից ազատված Բորիս Ավագյանը
Երեկ ԱԺ-ում գերիների հարցը շահարկող «իմքայլականներին» քննադատելու համար աշխատանքից ազատված Արցախի ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանը, պարզվում է, բավականին հետաքրքիր կենսագրություն ունի:
Նա իր կարիերան Հայաստանում սկսել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո՝ նշանակվելով
Արթիկի համայնքապետի տեղակալ:
Պատերազմի ընթացում Արայիկ Հարությունյանը նրան նշանակում է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, իսկ պատերազմից հետո գնդապետի կոչում է շնորհում՝ նշանակելով ԱԻՆ փոխնախարար:
Բայց սա ամենը չէ. Բորիս Ավագյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից՝ մաքսանենգ ճանապարհով ապրանք ներկրելու և պետությանը շուրջ 4 միլիարդ ռուբլու վնաս պատճառելու համար:
2018 թվականին Ավագյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից Հայաստանում քաղաքական կարիերա սկսելու համար:
Երեկ սրճարանում ազատման դիմում գրելուց հետո, նրան կանչել են ԱԱԾ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում