ԱՄՆ-ը, ԵՄ-ը և ԵԽԽՎ-ն ընդդեմ Ռուսաստանի եւ Հայաստանի
Փաշինյան Նիկոլի հերթական հակառուսական գործունեությունը սորոսական լրատվամիջոցների և գործակալների օգնությամբ
Արևմուտքի ազդեցության գործակալական ցանցը և արևմտյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-երը տարածում են ապատեղեկատվություն երեկ ԵԽԽՎ-ում օրակարգային հարցերի շուրջ տեղի ունեցած քվեարկության մասին։
Ուրեմն քվեարկությունը եղել է մի շարք հարցեր օրակարգ մտցնելու համար։ Օրակարգային հարցերը բաժանված են եղել երկու խմբի՝ շտապ կարգով քննվող հարցեր և ընթացիկ կարգով քննվող հարցեր։ Այսինքն քվեարկության են դրվել շտապ և ընթացիկ կարգով քննվող օրակարգերը։
Շտապ կարգով քննվող հարցերի մեջ ներառված է եղել Նավալնու հետ կապված զեկույցը, որին բնականաբար ռուսական պատվիրակությունը պետք է դեմ քվեարկեր։
Իսկ ահա ընթացիկ կարգով քննվող հարցերի օրակարգի մեջ, հայ ռազմագերիների հարցից բացի, ներառված է եղել նաև զեկույց «Եվրոպայում խաղաղության հասնելու ռուսական սպառնալիքը» թեմայով։ Բնականաբար նման զեկույց պարունակող օրակարգին ռուսները պետք է դեմ քվեարկեին։
Այսինքն թուրքերը դեմ են քվեարկել օրակարգին հայ ռազմագերիների հարցի պատճառով, իսկ ռուսները՝ ռուսական սպառնալիքին վերաբերվող հարցի պատճառով։ Սակայն, արևմտյան գործակալական ցանցը և սորոսական ԶԼՄ-երը Հայաստանում դա ներկայացրել են՝ որպես հայ ռազմագերիների վերադարձի դեմ ռուս-թուրքական օպերացիա։ Իսկ ԱՄՆ հրահանգով էլ իր եվրոպական վասալները մեկ օրակագրի մեջ հատուկ ներառել էին այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն հարվածում էին Ռուսաստանի պետական շահերին, որոնց Ռուսաստանը կողմ քվեարկել չէր կարող։
Ինչ խոսք, սա ԱՄՆ և իրենց եվրոպական վասալների կողմից լավ մտածված օպերացիա էր ընդդեմ Ռուսաստանի և Հայաստանի, որին մասնակից եղան նաև ՀՀ իշխանությունները։
Ապրիլի 19-ի ԵԽԽՎ օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://pace.coe.int/en/files/29040/html
Սա էլ ապատեղեկատվություն տարածած սորոսական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը՝ «Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ-ի պատվիրակները դեմ են քվեարկել ԵԽԽՎ լիագումար նիստում հայ գերիների հարցի ներառմանը» կեղծ վերնագրով
https://factor.am/360976.html...


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում