Սա աննախադեպ ապատիայի, իշխանության և ընտրությունների հանդեպ անվստահության մասին է վկայում
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս օրերին բոլորը զբաղված են հանրային կարծիքի ուսումնասիրություններով։ Ոմանք՝ պրոֆեսիոնալ մակարդակով․ սոցիոլոգիական հարցումներ, հանրային կարծիքի ուսումնասիրության հարցախույզներ, մյուսները՝ սիրողական մակարդակի զրույցների, հարցուփորձի, իրենց շրջապատի տեսակետն ուսումնասիրելու եղանակով։ Անշուշտ, արդյունքները շատ տարբեր են՝ կախված «հարցվողների» կրթական ու ինտելեկտուալ ցենզից, զբաղմունքից ու սոցիալական դիրքից։
Որքան բարձր են անձի ինտելեկտուալ եւ կրթական ցենզը, սոցիալական դերն ու հանրային դերակատարումը, այնքան մեծ է նրա դժգոհությունն այս իրավիճակից եւ ըստ այդմ՝ իշխանություններից։
Որքան ցածր է մարդու կենցաղային, կրթական, եկամտի շեմը, այնքան փոքր է դժգոհության ռեսուրսը։ Այս պարզ բանաձեւից էլ բխում է ամեն ինչ։ Աղքատ երկրում, որտեղ բարձր է անգրագիտության, անտարբերության, իշխանությունների հանդեպ հանդուրժողականության մակարդակը, շատ հեշտ է կառավարելը։
Գրագետ ու խելացի, ապահովված ու կիրթ մարդիկ մեծ պահանջներ են ունենում իշխանություններից, չեն սիրում պոպուլիստական ճառեր, աշխատանք եւ բարեկեցություն են պահանջում, ապահովություն եւ ապագային միտված հստակ քաղաքականություն։ Արդյունքում ստացվում է, որ իշխանություններին ձեռնտու չէ աղքատության հաղթահարումը՝ հարուստ մարդը, որպես կանոն, չի հանդուրժում տգետ ու պոպուլիստ իշխանություններին, իսկ աղքատները պատրաստ են խոսքով խաբվելու, մեծ պահանջներ չունեն, եւ նրանց մանիպուլացնելն էլ բարդ չէ։
Բայց ներկա պահի առանձնահատկությունն այն է, որ ահռելի թվով մարդիկ հրաժարվում են տեսակետ արտահայտելուց՝ հարցվողների մոտ 70 տոկոսն ասում է՝ չեմ ուզում պատասխանել։ Սա աննախադեպ ապատիայի, իշխանության եւ ընտրությունների հանդեպ անվստահության մասին է վկայում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ